Հասարակական

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի կառավարության առաջարկով

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի կառավարության առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 19-ի արտահերթ նիստ կգումարի կառավարության առաջարկով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց:

Պատգամավորները կքննարկեն «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Խորհրդարանի արտահերթ նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, ժամը 11:00-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում