Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Թովմասյանն անդրադարձավ նոյեմբերի 17-ին գումարված հերթական նիստի ընթացքում:

«Ես նոյեմբերի 10-ի փաստաթղթին ծանոթացել եմ մամուլից, հաջորդ օրը գնացել եմ Արցախ` հասկանալու՝ ինչ է տեղի ունենում, ինչ կարող ենք անել և արդյոք այդ փաստաթուղթը հնարավոր է խմբագրել կամ որևէ բան կարող ենք արդյոք փոխել, թեկուզ` ժամկետների մասով: Հանդիպել եմ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Հանդիպել եմ ՀՀ վարչապետին, Հանրապետության նախագահին, մեր հոգևոր առաջնորդին, այսօր հանդիպել եմ ՀՀ-ումՌուսաստանի դեսպանին, արել եմ ամենը, որպեսզի հասկանամ, թե ինչ է հնարավոր անել: Քարվաճառի շրջանի ամբողջական հանձնումից հետո իմ ծննդավայր Վարդենիսն իր 36 գյուղերով հայտնվելու է ամենավտանգավոր գոտում: Ես չէի կարող այդ մասով լռել: Ես կայացրել եմ խմբակցությունից դուրս գալու որոշում, դիմումը ներկայացրել եմ»,- ասաց Թովմասյանը:

Պատգամավորը հավելեց, որ այդ քայլով իր բողոքն է արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Պատգամավորի մանդատից չհրաժարվեցի իմ շատ գործընկերների, ինչպես նաև արցախցի մի շարք հարգելի մարդկանց խնդրանքով: Ես քաղաքական որևէ օրակարգ չեմ սպասարկում, իմ օրակարգում բացառապես իմ հայրենիքի շահն է»,- նշեց Թագուհի Թովմասյանը:

Ավելի վաղ պատգամավորական մանդատները վայր դնելու մասին հայտնել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանն ու Գայանե Աբրահամյանը:

Հայերեն

Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում

Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից վերջին մեկ օրում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր

Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիայի հարցում Երևանին «շանտաժի ենթարկելու» մեջ

Հայաստանցի երեխաները կշարունակեն «հյուր-աշակերտի» կարգավիճակով սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում. հայ պատգամավորը պարզաբանումներ է ստացել նախարարից

Արագածոտնի մարզում լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիր է բացվել

Տոկիոյում կողոպտիչները խանութից ավելի քան մեկ միլիոն դոլարի ժամացույց են գողացել

Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնը

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում

Դեբեդում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը