Քաղաքականություն

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Դավիթ Տոնոյանի պաշտոնից ազատման լուրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Դավիթ Տոնոյանի պաշտոնից ազատման լուրերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ տեղեկացրեց, որ նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարականի դիմում չի գրել:

Մամուլում լուրեր են շրջանառվում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքից հնարավոր ազատման մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում