ԲՀԿ-ն ցանկանում է ԱԺ օրակարգ բերել  միայն ռազմական դրության չեղարկման ու վարչապետի հրաժարականի հարցերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կոչ է անում խորհրդարանի գումարած հերթական քառօրյա նիստում քննարկել միայն ռազմական դրության չեղարկման ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 17-ին գումարված նիստում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Այսօր կարող ենք այս դահլիճում քննարկել միայն ռազմական դրության չեղարկման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը նշեցին, որ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հարցերը քննարկել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի ընթացքում նշեց, որ իրենք նախաձեռնում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց, որի ընթացքում կքննարկվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը: Արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաք էր նախաձեռնել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որի ընթացքում հավաքվել էին անհրաժեշտ թվով ձայներ:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից: Ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուսաստանյան զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

Հայերեն English Русский

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին