Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 16-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում տեղակայվող ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ իրականացվող որոնողական աշխատանքների մանրամասները, ընդգծելով, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվ կերպով հավաքագրում և հրապարակում են բոլոր տեղեկությունները: Նախարար Տոնոյանն անհետ կորածների ծնողներին հավաստիացրել է, որ գործընթացը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում և արվում է հնարավոր ամեն ինչ հերոսաբար ընկած տղաների մարմինները գտնելու և հողին հանձնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում