Հասարակական

ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի պատճառով Եվրոպայի առողջապահական համակարգերի ուժասպառ լինելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի պատճառով Եվրոպայի առողջապահական համակարգերի ուժասպառ լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է աշխարհում, հատկապես՝ Եվրոպայում եւ Ամերիկաների տարածաշրջանում COVID-19-ի դեպքերի աճով, որտեղ երկրների առողջապահական համակարգերը ուժասպառ են եղել, նոյեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Ներկա պահին մենք խիստ մտահոգված ենք մի շարք երկրներում COVID-19-ի դեպքերի կտրուկ աճով՝ հատկապես Եվրոպայում և Ամերիկաների տարածաշրջանում. Աշխատակիցները և առողջապահության համակարգերը մոտեցել են կոլապսի կետին», - ասել է նա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով, միևնույն ժամանակ ոգեշնչող նորություններ են ստացվում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին, որոնք թույլ են տալիս զգուշավոր լավատեսություն հայտնել առ այն, որ վիրուսի դեմ պայքարի նոր միջոցները կհայտնվեն առաջիկա ամիսներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում