Քաղաքականություն

Փաշինյանը հանրային համերաշխության վերականգման համար կարևորում է բռնության բացառումն ու դատապարտումը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը հանրային համերաշխության վերականգման համար կարևորում է բռնության բացառումն ու դատապարտումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հանրային համերաշխության վերականգնման համար կարևորում է ներքաղաքական կյանքում բռնության բացառումն ու դատապարտումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի հարցին ի պատասխան:

«Հանրային համերաշխության վերականգնման ամենակարևոր կետը ներքաղաքական ու ներքին կյանքում բռնության բացառումն է ու դրանց դատապարտումը: Հայաստանի կառավարության գործիքակազմում բացառվում է բռնությունների հրահրումը, առավել ևս՝ զինված»,- ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընդդիմությունից ակնկալում է քաղաքական հարցերում բռնության և զենքի կիրառումը բացառող հայտարարություն՝ նշելով, որ իր քաղաքական թիմը բացառում էբռնությունների գործադրումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում