Մեկնարկել է Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում հետազոտական նախագիծ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և իրավունքների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում» (Լեռնային Ղարաբաղ) հետազոտական նախագիծ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած հաղորդագրության համաձայն, Արցախի ՄԻՊ-ի հետ համագործակցությամբ, նախագիծը հիմնվելու է առաջնային աղբյուրների վրա, որոնք փաստում են մարդկության դեմ կատարված հանցագործությունները և իրականացրած այլ վայրագությունները՝ կատարված Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունը ստացած իսլամիստ զինյալների կողմից՝ ընդդեմ հայերի: Նախագծի հարցում աջակցել է Ամերիկայի հայկական համագումարը:

Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա 2020 թվականի դեկտեմբերի 27-ին: Նրանց աջակցել են թուրք զինվորականները և վարձկանները՝ զինված անօդաչուներով, ծանր հրետանիով, հրթիռային համակարգերով և հատուկ ուժերով: Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի տվյալների համաձայն, Թուրքիան տեղակայել է 2 հազար իսլամիստ ջիհադիստներ Սիրիայից և Լիբիայից: Վերջիններիս խոստացվել է պարգևատրում հայերին սպանելու համար: Տարբեր հետախուզական ծառայություններ, միջազգային լրատվամիջոցներ նույնպես հաստատել են այն, որ գլխատումների համար ահաբեկիչներին պարգևատրումներ են խոստացվել:

Նշվում է, որ ավելի քան 1400 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք զոհվել են, ավելի քանի 100 հազար քաղաքացիներ տեղահանվել են Ադրբեջանի քաղաքականության հետևանքով: Հայկական եկեղեցիները նույնպես թիրախավորվել են: Կան բազմաթիվ փաստեր, որոնց համաձայն, ադրբեջանցիներն անմարդկային վերաբերմունք են դրսևորել հայ գերիների նկատմամբ: Ադրբեջանը նաև կիրառել է արգելված զինատեսակներ: Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հաստատել էր, որ Թուրքիան բոլոր միջոցներով և ամբողջ սրտով կշարունակի մնալ բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի հետ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով, ցանկացած դեմք կամ կազմակերպություն, որը հայտարարում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, պետք է նրանց պաշտպանի առանց սահմանափակումների, հատկապես երբ վտանգված է խոցելի ու անապահով բնակչությունը:

Հայերեն English Русский

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը