Քաղաքականություն

Ազատության հրապարակում մեկնարկել է 16 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը

2 րոպեի ընթերցում

Ազատության հրապարակում մեկնարկել է 16 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ ներկայացնելու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:

«Այսօր ուղիղ ժամը 16:00-ին կուսակցությունների բոլոր ղեկավարները հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն որոշակի բացատրություն տալու համար, սակայն մեր պայքարը չի դադարելու»,- ասաց հանրահավաքի կազմակերպիչներից մեկը:

ՀՀ ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքը՝ հիշեցնելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը: 16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին և 12-ին:

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ դուրս է գալիս 17 կուսակցությունների նախաձեռնությունից և կոչ է արել այս պահին, անկախ քաղաքական տարաձայնություններից, համախմբվել սահմանադրականության ու կայունության գաղափարներով՝ թույլ չտալու պետականության խարխլում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում