Միջազգային

L'Opinion-ն Արցախի պատերազմը Ֆրանսիայի համար հերթական ձախողումն է համարում Սիրիայից և Լիբիայից հետո

4 րոպեի ընթերցում

L'Opinion-ն Արցախի պատերազմը Ֆրանսիայի համար հերթական ձախողումն է համարում Սիրիայից և Լիբիայից հետո

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 45 օր տևած պատերազմի արդյունքում Ադրբեջանը զենքի ուժով էլ չկարողացավ վերցնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Այս մասին գրել է ֆրանսիական L’Opinion թերթը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած արցախա-ադրբեջանական պատերազմին և նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարությանը։ Թերթը նկատում է, որ չնայած վերջնական նպատակն իրագործված չէր, այդուհանդերձ, Ադրբեջանում ներկա իրավիճակն ընկալում են որպես 1994-ի պարտությունից հետո «երեսուն տարվա նվաստացմանը վերջ տալ»:

Հիշեցնելով, որ հայտարարությունն արվել է երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, ֆրանսիական լրատվամիջոցը նշում է, որ Թուրքիան մնաց կուլիսների հետևում, իսկ Արցախի ղեկավարությունը չհայտնվեց բանակցությունների սեղանի շուրջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, L’Opinion-ը գրում է․ «Ռուսաստանը այս հակամարտությունում բացահայտ հաղթողն է․ Պուտինն է, որ ձեռք բերեց քաղաքական համաձայնությունը, իսկ ռուսական խաղաղապահները տեղակայվեցին շփման գոտում։ Պաշտոնական Մոսկվան ավելի է ամրապնդել իր դիրքերը Հայաստանում․ մի երկրում, որը սերտորեն կապված է և արդեն իսկ կախում ունի Ռուսաստանից։ Պատերազմից հետո այդ կախումն ավելի մեծ կլինի»։

Խոսելով Թուրքիայի մասին, լրատվական կայքը նշում է, որ այն, աջակցելով Ադրբեջանին («Երկու պետություն, մեկ ժողովուրդ», ինչպես ասում են Անկարայում), իր ներկայությունը պարտադրեց Ռուսաստանի հետ բանակցություններում։ «Պուտինի և Էրդողանի միջև այս երկխոսությունն ավելի մեծացրեց թատրոնը՝ Սիրիայից, Լիբիայից և էներգետիկ խնդիրներից հետո։ Իսկ հարևան Իրանը մնաց հետին պլանում՝ բաժանվելով Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունների և իր հողում ապրող ադրբեջանական փոքրամասնության միջև։ Ադրբեջանցիները խոսում են ադրբեջաներեն, որը շատ մոտ է թուրքերենին, բայց միևնույն ժամանակ շիա մուսուլմաններ են, ինչպես Իրանում»։

L’Opinion-ի համար մեկ բան հստակ է․ Արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գլխավորությամբ, դուրս են բերվել դիվանագիտական խաղից։ «1994 թվականից սկսած Մինսկի խմբի երեք համանախագահները՝ Ֆրանսիան, Ամերիկան և Ռուսաստանն են պատասխանատու եղել այս հակամարտության լուծումը գտնելու հարցում։ Նրանք ձախողվեցին, նաև այն պատճառով, որ նախորդ պատերազմում հաղթած հայկական կողմը գոհ էր ստատուս քվոյից: Հայամետ և Թուրքիայի հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող Ֆրանսիայի համար սա հերթական ձախողումն է ՝ Սիրիայից և Լիբիայից հետո»,- գրում է թերթը։

Ըստ L’Opinion-ի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմը կվերլուծվի ռազմական դպրոցներում, հատկապես Ֆրանսիայում, որտեղ այժմ դիտարկվում է այսպիսի դիմակայության հնարավորությունը։ Ադրբեջանական կողմի ռազմական ղեկավարումը շահեց Թուրքիայի ռազմական օգնությունից, ներառյալ հատուկ ջոկատայիններին, որոնց շնորհիվ Բաքվի ռազմական ուժերը բերվեցին բավարար լավ մակարդակի։

Մերի Վարդումյան

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Եվրոպա

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում