ՀԱՊԿ-ը ողջունում է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը։ Դա հնարավոր դարձավ նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից համապատասխան հայտարարություն ստորագրելուց հետո: Ողջունում ենք բոլոր այն գործողությունները, որոնք տանում են դեպի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և արյունահեղությունը դադարեցնելուն: ՀԱՊԿ - ում բազմիցս հակամարտող կողմերին կոչ են արել վերադառնալ հրադադարի ռեժիմին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով», - ասել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորակազմ մտցնելու որոշումը:

«Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտող կողմերի կողմից ուժի չկիրառման էական զսպող գործոն է : Կրկին հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - նշել է Զասը :

Հայերեն English Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր