Քաղաքականություն

ՀՀ վարչապետը Հայաստանում է և շարունակում է լիարժեք կատարել աշխատանքը 

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Հայաստանում է և շարունակում է լիարժեք կատարել աշխատանքը 

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում է։ Նա այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում` ի պատասխան խոսակցությունների, որ վարչապետը լքել է երկրի տարածքը պատերազմի դադարեցման հայտարարության առնչությամբ հասարակության մի հատվածի շրջանում անհամաձայնության ֆոնին։

«Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում