Արցախ

Հակառակորդը հեռահար հրթիռներով ավելի քան 10 անգամ հրթիռակոծել է Ստեփանակերտը

1 րոպեի ընթերցում

Հակառակորդը հեռահար հրթիռներով ավելի քան 10 անգամ հրթիռակոծել է Ստեփանակերտը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել են Ստեփանակերտը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Оրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։

Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։

Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ` Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։ Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։ Հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում