Քաղաքականություն

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը, լուծման ուժային տարբերակ գոյություն չունի. Զախարովա

1 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը, լուծման ուժային տարբերակ գոյություն չունի. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և այդ հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Մենք շատ հստակ բնութագրել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես, հավանաբար լսել եք, բազմիցս Անկարայից այս հարցի վերաբերյալ այլ հայտարարություններ են հնչել: Ես կարող եմ միայն վերահաստատել Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այս ճգնաժամի կարգավորման ուժային լուծումը, և մենք ձգտում ենք և կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Զախարովան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում