Հասարակական

Զարեհ Սինանյանը վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վարակված է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը՝ մանրամասնելով, թե ինչու Սինանյանը չի եկել ԱԺ:

«Գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը վարակված է թագավարակով: Եվ երեկ իմացանք, որ գրասենյակի ղեկավարը նույնպես վարակվել է»,-ասաց Սիմոնյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում