Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1042 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1042 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 1042 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թորոսյանն ասաց ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

«Այսօր ունենք նոր 1042 դեպք, կատարված 2358 թեստից: Ընդհանուր ունենք 107 հազար 466 դեպք, ինչն իհարկե շատ մեծ է: Ունենք մահվան 21 նոր դեպք, ընդհանուր թիվը` 1580»,- նշեց Թորոսյանը:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում