Հասարակական

Վարչապետն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Գնդապետ Միքայել Համբարձումյանը 2020 թվականի օգոստոսի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում