Քաղաքականություն

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ բախումների եւ դրանցում Սիրիայից եւ Լիբիայից ժամանած ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ:

Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին ՝ ի նպաստ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման, որոնք միտված են ապահովել քաղաքական և դիվանագիտական լուծումը:

Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ երկուստեք ընդգծվել է ահաբեկչության դեմ պայքարի վճռականությունը ՝ դրա բոլոր դրսևորումներով։

Հայերեն العربية English Français Русский

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով արդեն ավելի քան 830 հավաստագիր է տրամադրվել

Ռուբիոն Ֆիդանի հետ հանդիպմանը Թուրքիային խնդրել է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը

Օպերան՝ հոգու ալեկոծություններն արտահայտելու հնարավորություն. ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը՝ անցած ճանապարհի, անելիքների մասին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից շուտ

Պրահան հուսով է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի. հարցազրույց Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ

Եվրոպական ինդեքսներ - 25/03/25

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 25/03/25

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 25/03/25

Նավթի գներն աճել են - 25/03/25

Զելենսկին ասել է, թե ինչ քայլերի կդիմի Ուկրաինան, եթե Ռուսաստանի հետ համաձայնությունները ձախողվեն