Մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, ճարպերի, շաքարի և շաքարավազի գներն աճել են 0.9-9.8%-ով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ՝ հիմնականում պայմանավորված մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի և ճարպերի, շաքարի և շաքարավազի ՝ 0.9-9.8% գնաճով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում այս տարվա հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է 20.2%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 9.8% գնաճ (ընդ որում` շաքարավազի գնաճը կազմել է 11. 4%):

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 5.1%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ (ընդ որում` արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 16.1%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 7.5%):

2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ բանջարեղենի ապրանքախմբում գնաճը կազմել է 9.5%, 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.2%, իսկ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում, համապատասխանաբար, 1.0% և 1.1%: Ընդ որում, ձվի գինը ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 0.5%-ով, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.1% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ գները նվազել են 1.7%-ով, այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ աճել 0.9%-ով:

2020թ. հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում արձանագրվել է 9.7%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ, հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 3.6% և 0.2%:

Մրգի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.3% գնաճ, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ`1.1% գնանկում:

2020թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի 0.1% գնանկում, իսկ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը