Մշակույթ

Երևանում տեղի կունենա բացօթյա բարեգործական համերգ․ հասույթը կուղղվի «1000+» հիմնադրամին

1 րոպեի ընթերցում

Երևանում տեղի կունենա բացօթյա բարեգործական համերգ․ հասույթը կուղղվի «1000+» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում նոյեմբերի 8-ին տեղի է ունենալու բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» («1000 +» հիմնադրամ – խմբ.):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կայանալու է ժամը 12։00-ին, անմիջապես կիրակնօրյա սուրբ պատարագից հետո։

Համերգին մասնակցելու են «Կոմիտաս» ազգային քառյակը, որի գեղարվեստական ղեկավարն է Էդուարդ Թադևոսյանը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար՝ Սոնա Հովհաննիսյանի հետ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հետ, ինչպես նաև երգիչ, երգահան Վահան Արծրունին, դուդուկահար Նորայր Քարտաշյանը, ակուստիկ դուետ՝ Լիլիթ Բլեյանը ու Տիգրան Տեր-Ստեփանյանը և դերասան Արթուր Կարապետյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում