Արցախ

Թշնամին շարունակել է հրետակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը. նախնական տվյալներով տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Թշնամին շարունակել է հրետակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը. նախնական տվյալներով տուժածներ չկան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից,Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։

Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։

Օրվա ընթացքում երկու անգամ հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում