Քաղաքականություն

Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը

1 րոպեի ընթերցում

Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Իտալիայում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջից:

«Շնորհակալություն ենք հայտնում Դրենա համայնքին և Բլեջջո Սուպերիորե համայնքին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու համար»,- ասված է գրառման մեջ։

Արցախի անկախությունն ավելի վաղ ճանաչել են Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը, Միլան, Ազոլո, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում