Հասարակական

Garmin ընկերությունը հետաքննում է, թե ինչպես է իր արտադրանքն օգտագործվել «Բայրաքթար»-ի մեջ

2 րոպեի ընթերցում

Garmin ընկերությունը հետաքննում է, թե ինչպես է իր արտադրանքն օգտագործվել «Բայրաքթար»-ի մեջ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Garmin ընկերությունը հայտնել է, որ ընկերությունը հետաքննություն է սկսել պարզելու համար, թե ինչպես են իրենց արտադրած սարքավորումներն օգտագործվել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ, ինչից հետո կձեռնարկեն համապատասխան քայլեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերության հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Garmin ընկերությունը տեղեկացել է, որ մեր արտադրանքներից մեկն օգտագործվում է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության համար, որոնք օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում խաղաղ բնակչությանը սպանելու համար: Մենք խստորեն դատապարտում ենք այդ բռնությունը, ցավակցում ենք զոհերի բոլոր հարազատներին: Garmin ընկերության արտադրանքը, որն օգտագործվում է այդ ԱԹՍ-ներում, ոչ ռազմական նշանակության արտադրանք է և լայն հասանելիություն ունի: Այն նախատեսված չէ ռազմական նպատակներով օգտագործելու համար, այն նախատեսված չէ նաև անօդաչու թռչող սարքերի համար: Մենք հետաքննում ենք, թե ինչպես է մեր արտադրանքը հայտնվել այդ ԱԹՍ-ներում և հետաքննության արդյունքներով կձեռնարկենք համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք մեր արտադրանքն այդ եղանակով օգտագործելու կրկնությունը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Garmin ընկերությունը զբաղվում է GPS նավիգացիոն տեխնիկայի և խելացի ժամացույցների արտադրությամբ: Ընկերության նավիգատորները նախատեված են օգտագործվում են տարբեր ոլորտներում, ներառյալ ավտոմոբիլային, ավիացիոն, զբոսաշրջային ոլորտները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում