Պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանում ատելության զանգվածային, համակարգված քարոզով և խրախուսմամբ. ՀՀ ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության զանգվածային ու համակարգված քարոզով, սոցիալական մեդիայում ատելություն բորբոքելու նպատակով հատուկ գործողություններ են իրականացվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

«Ադրբեջանում հայատյացությունն ունի պետական աջակցություն, քաղաքական բարձր մակարդակով խրախուսվում է, բայց սեպտեմբերի 27-ից սկսած հարձակումներն ուղեկցվում են հատկապես մեծ համակարգվածությամբ, մշակված տեսանյութերով, որոնք տարածվում են թուրքական և ադրբեջանական աղբյուրներից»,-ասաց Թաթոյանը:

Ըստ ՄԻՊ-ի՝ ատելությունն Ադրբեջանում հայտնվում է փակ շղթայի մեջ: Սկսում է քաղաքական իշխանությունների մակարդակով և ավարտվում է մշակութային գործիչներով, մտավորականներով և այլ անձանցով:

«Եվ այս ատելության քարոզը, ատելության ցանկացած խոսք արժանանում է մեծ խրախուսանքի, հրճվանքի: Մենք բացահայտել ենք խմբեր «Տելեգրամ»-ում և մյուս սոցիալական մեդիայում, որտեղ պարզապես խրախճանք է կազմակերպվում, հարցումներ, քվեարկություններ են արվում՝ բացառիկ ցինիզմով և ատելությունը բորբոքելու լրացուցիչ նկատառումով»,-ասաց Թաթոյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում