ՄԻՊ աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի աճել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծանրաբեռնվածությունը 2020-ին շեշտակի աճել է, ստացված բողոքների թիվը էականորեն ավելացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ՄԻՊ-ի աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի ավելացել և ավելանում է: Մենք կանխատեսում ենք, որ հաջորդ տարի էլ ավելի է ավելանալու՝ պայմանավորված թե գործունեության ոլորտների ընդլայնմամբ և թե ստեղծված իրավիճակով»,-ասաց Թաթոյանն ու ներկայացրեց վիճակագրական տվյալներ:

Եթե 2015-ին ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է 5200 բողոք, 2016-ին՝ 5013, 2017-ին՝ 6417, ապա 2020-ի միայն մինչև հոկտեմբերի 31-ը ստացվել է 8500 բողոք՝ 12 հազար անձի վերաբերյալ: Այս տվյալների մեջ չեն մտնում ՄԻՊ-ի այցերը քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ և այլ վայրեր: Այս տվյալների մեջ չեն մտնում նաև ՄԻՊ-ի փորձաքննություններն օրենսդրական ակտերի վերաբերյալ, ՍԴ ներկայացվող դիմումները, դատական ատյանների, միջազգային մարմինների հետ աշխատանքները, ՄԻՊ աշխատակազմի մոնիտորինգային ուսումնասիրությունները՝ միջազգային կոնվենցիոն մարմինների հետ աշխատանքներում:

«Մենք ունենք դրական լուծված գործերի 3 անգամ աճ՝ համեմատած նախորդ մի քանի տարիների հետ»,-ասաց Թաթոյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում