Սեմյոն Պեգովը կիսվել է Արցախի նախագահի հետ հանդիպման տպավորությունների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս զինվորական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տելեգրամի իր ալիքում լուսանկար է հրապարակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պեգովը նաև գրառում է կատարել՝ կիսվելով իր տպավորություններով:

«Արայիկ Հարությունյանը հենց հիմա, ողջ ու առողջ, լի էներգիայով եւ ուժով՝ ի հեճուկս ամեն ինչի, շատ լավ շփվել ենք Մարտունիի և Քարինտակ գյուղի հատվածներում տեղի ունեցած մարտերի, Ռուսաստանի եւ Արցախի բարեկամության մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչու է նա պարբերաբար այցելում առաջնագիծ՝ վտանգելով իր կյանքը»,- գրել է Պեգովը:

Ռուս զինթղթակիցը նաև նշել է, որ խոսակցությունը չի ձայնագրվել, սակայն Արայիկ Հարությունյանը թույլ տվել է կիսվել որոշակի մանրամասներով, որն առաջիկայում կհրապարակի:

Հայերեն English Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ