Հասարակական

ՊՆ-ն հերքում է Ֆիզուլի քաղաքին և շրջակա գյուղերին «Սմերչ» համակարգից հարվածելու ադրբեջանական սուտը

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքում է Ֆիզուլի քաղաքին և շրջակա գյուղերին «Սմերչ» համակարգից հարվածելու ադրբեջանական սուտը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը անհեթեթություն է համարում ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր ՀՀ Զինված ուժերը «Սմերչ» համակարգից կրակի տակ են առել Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է»,- գրել է Ստեփանյանը:

Մամուլի խոսնակը հավելել է, որ Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում