Ցեղասպանագետները կոչ են անում միջազգային կառույցներին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն»հասարակական կազմակերպությունը հրատապ ահազանգ նամակով դիմել է ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ աշխատողավելի քան150միջազգային կազմակերպություններին՝դատապարտելու Ադրբեջանին և Թուրքիային ՝ Արցախի բնակչության դեմ իրականացվածցեղասպանական գործողությունների համար:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն»ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նամակը ստորագրել են ավելի քան26երկրների ավելի քան50կազմակերպություններ և անհատներ:

«Այս նամակը հրատապ ահազանգ է բոլոր այն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին,որոնք պայքարում են մարդկության դեմ գործած ամենազազրելի հանցագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար։ Այսպիսով, մենք մասնավորապես հորդորում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին. բացահայտել և դատապարտել Ադրբեջանիպատերազմական հանցագործություններնուցեղասպան գործողություններըընդդեմ Արցախի խաղաղ բնակչության դեմ, ճնշում գործադրել ամբողջ աշխարհի կառավարությունների և ընկերությունների վրա՝ դադարեցնելու համար Թուրքիային և Ադրբեջանինարգելված զենքերտրամադրելը, որոնք բազմիցս օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ, դատապարտելՍիրիայից և Լիբիայից ահաբեկիչներիտեղափոխումը տարածաշրջան ՝ այն դարձնելով միջազգային ահաբեկչության նոր հանգույց և, մասնավորապես, դրանց օգտագործումը Արցախի հայերի դեմ, համագործակցելմարդասիրականոլորտներում և ապահովել, որ Արցախում հարգվեն քաղաքացիական անձանց հիմնական իրավունքները (առողջապահություն, կրթություն և այլն)

Ոչ ոք չի կարող իրեն ապահովագրված զգալ այն սարսափներից, որ վերապրում և ապրում են այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչները, եթե այսօր իսկ որոշում չընդունենք, եթե այսօր իսկ չասենք«այլևս երբեք»՝ապա գուցե առաջիկայում ականատես կլինենք երկրորդ Հայոց ցեղասպանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն»հասարակական կազմակերպության հայտարարության մեջ ընդգծվում է, որ աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել