Արցախ

Հակառակորդի հրետակոծության հետևանքով զոհվել է Արցախի Հերհեր գյուղի 59-ամյա բնակիչ

1 րոպեի ընթերցում

Հակառակորդի հրետակոծության հետևանքով զոհվել է Արցախի Հերհեր գյուղի 59-ամյա բնակիչ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 31-ի առավոտվանից Արցախի քաղաքացիական բնակավայրերը թիրախավորելու ժամանակ հրետակոծության է ենթարկվել Մարտունու շրջանի Հերհեր գյուղը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը: Հերհեր գյուղի հրետակոծության հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը»,- հայտնում են Արցախի ՄԻՊ-ից:

Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս: Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին:

Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ԱՀ ՄԻՊ-ի գրասենյակը ճշտում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում