Քաղաքականություն

ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Globalnews-ը, Կանադայի վարչապետը նշել է, որ երկու շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պնդել է, որ հարկավոր է առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը, հասնել դեէսկալացիայի, հարգել հրադադարը:

Ջասթին Թրյուդոն նաև անդրադարձել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու որոշմանը: Թրյուդեն նշել է, որ Կանադան կասեցրել է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային այն հաղորդումներից հետո, որ դրանք օգտագործվել են Ադրբեջանի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում