Հասարակական

Առաջնագիծ է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարների կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը

1 րոպեի ընթերցում

Առաջնագիծ է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարների կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջնագիծ է մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարների կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և նախարար Ցոլակյանի անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:

«Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է»,- փրկարար ռազմիկներին ճանապարհելիս ասել է ԱԻ նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում