Տարածաշրջանային

Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել կոալիցիայի վտանգավոր խաղն Արաքս գետից հյուսիս ընկած հատվածներում

4 րոպեի ընթերցում

Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել կոալիցիայի վտանգավոր խաղն Արաքս գետից հյուսիս ընկած հատվածներում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից դիվանագիտական մակարդակով կողմերին զգուշացրել է կարմիր գծերը չանցնելու մասին, ինչը, ինչպես հետագա գործընթացները ցույց տվեցին, անտեսվեց և այդ պատճառով Իրանի զինված ուժերի արագ արձագանքման զորքեր տեղակայվեցին սահմանի երկայնքով, հայտնում է իրանական Mashreghnews.ir լրատվական կայքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայքը, անդրադառնալով Ղարաբաղում կռվող ահաբեկիչների առկայությանը, գրել է.«Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններից Ղարաբաղյան հակամարտության գոտում կռվելու նպատակով եկած ահաբեկչական խմբավորումների հարյուրավոր անդամները և Իրանի հյուսարևմտյան սահմաններին կրակահերթերի տարափը ակնհայտ նշաններ են Ղարաբաղյան հակամարտությունում օտարերկրա ներկայության մասին, որը անշուշտ չի վրիպել Իրանի աչքից: Պաշտոնական Թեհրանում, տեսնելով Արաքս գետից հյուսիս ընկած և Իրանի սահմանների մոտ, և նույնիսկ հյուսիսարևմտյան իրանական որոշ նահանգներում Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի և ահաբեկիչների մասնակցությամբ ձևավորված հակաիրանական կոալիցիայի ետևում ինչ է թաքնված, առաջինը սկսեցին կոչերը դիվանագիտական հարթությունից տեղափոխել գործնականի:

Իրանի դիվանագիտական կառույցը բազմիցս հանդես է եկել Կովկասում լարվածության թուլացմանն ուղղված կոչերով, սակայն, երբ Ադրբեջանի ուժերը առաջխաղացում ունեցան Ղարաբաղում, նույնիսկ Իրանի սահմանների մոտ տեղակայվեցին ահաբեկչական խմբեր և նաև հրետակոծվեցին Իրանի սահմանամերձ բնակավայրերը, անհանգստության առիթ տվեցին, և Իրանի դիրքորոշումը կտրուկ փոխվեց, ինչից հետո Իրանը սահմանի այդ հատվածում տեղակայեց իր զորքերը:

Հատկանշական է, որ Իրանի զինված ուժերի հրամանատարությունն անցած օրերին այցելեց սահմանային գոտի և հստակ հայտարարեց, որ թույլ չի տա, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտվի, և որ ցանկացած սպառնալիք և անկայունություն կստանա արժանի պատասխան: Ըստ լրատվական կայքին փոխանցված հավաստի տեղեկատվության՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող մի շարք ահաբեկչական խմբավորումներ այդ թվում՝ «Հաքարի», «Բույուք», «Սարիջալի», «Թուրաբադ» և այլ խմբեր, Իրանի զինված ուժերի անմիջական թիրախի և վերահսկողության տակ են: Մյուս կողմից էլ՝ Իրանի զինված ուժերը լիակատար վերահսկում են Ադրբեջանի կողմից հայկական զինված ուժերի հենակետեր դիտարկման նպատակով թռիչքներ կատարող ԱԹՍ-ները, և համապատասխան միջոցների ձեռնարկմամբ թույլ չի տրվում այս ամենի շղարշի տակ՝ Իսրայելի ներթափանցման ջանքերը Իրանի սահմանների մոտ»:

Իրանական աղբյուրը նաև փոխանցում է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելն ահաբեկիչներին հովանավորելով և իբրև թե Ղարաբաղը ազատագրելու նպատակով՝ Արաքս գետի հարավային սահմաններին վտանգավոր խաղ են սկսել, և զարգացումների միտումը լավ ցույց է տալիս, որ այս կոալիցիայի կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում Իրանի հյուսիսարևմտյան սահմանամերձ շրջաններն են, բայց հարկ է նշել, որ Թեհրանում քննարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները`այս կոալիցիայի սցենարները կասեցնելու ուղղությամբ:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում