Հասարակական

Հայկական ուժերը վստահորեն կատարում են խնդիրները ռազմաճակատում. Տոնոյանը՝ ԱՄՆ դեսպանին

1 րոպեի ընթերցում

Հայկական ուժերը վստահորեն կատարում են խնդիրները ռազմաճակատում. Տոնոյանը՝ ԱՄՆ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը hոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ և հույս հայտնել, որ կիառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը:

Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը և իրավիճակը ռազմաճակատում, հատուկ ընդգծել գործողություններում օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստը:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մարտական գործողությունների դադարի բացակայության պայմաններում հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց խնդիրները: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ վերոնշյալ դադարը հնարավոր է միայն տեղում դրա պահպանման վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում