Հասարակական

Որևէ հարց անարձագանք չի մնացել. ԱՍՀ նախարարությունը զարմացած է ՄԻՊ-ի հայտարարության առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Որևէ հարց անարձագանք չի մնացել. ԱՍՀ նախարարությունը զարմացած է ՄԻՊ-ի հայտարարության առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զարմանք է հայտնում ՄԻՊ-ի վերջին հայտարարության առնչությամբ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ՄԻՊ-ի երբևէ արված որևէ հարցում անարձագանք չի մնացել:

«Ինքներս էլ հայտարարությունը տեսնելուց հետո համապատասխան բաժնի միջոցով փորձում ենք կապ հաստատել ՄԻՊ-ի մեր հարգելի գործընկերների հետ: Մինչ այժմ մեր հարցադրումները մնացել են անպատասխան»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը:

Օրերս ՄԻՊ-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում