Ադրբեջանը վաղ առավոտից հրթիռակոծում է Ստեփանակերտը, կան վիրավորներ. ԼՐԱՑՎԱԾ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը վաղ առավոտից հրթիռակոծում է Ստեփանակերտը, կան վիրավորներ. ԼՐԱՑՎԱԾ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1033111.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի վաղ առավոտից հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միացված է օդային տագնապի ազդանշանը։
Հաղորդվում է, որ պայթյուններն արդեն տասնյակից ավելի են, քաղաքը ցնցվում է հարվածներից։
Գիշերը ևս Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա 5 հրթիռ է արձակել։
Հարվածների պատճառած վնասները ճշտվում են։
ԼՐԱՑՈՒՄ - Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:
Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն: