Պետական դավաճանության և լրտեսության գործով կա երկու մեղադրյալ. նրանք կալանավորված են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող պետական դավաճանության և լրտեսության քրեական գործերով այս պահին կա երկու մեղադրյալ, նրանք կալանավորված են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։

«Առաջին դեպքով բարձրաստիճան նախկին զինվորականը հավաքագրվել էր հակառակորդի կողմից, որի արդյունքում տվյալ պաշտոնատար անձը տարբեր զորամասերից հավաքել է տարաբնույթ տեղեկություններ և փոխանցել հակառակորդին։ Մյուս դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ Հայաստանի Հանրապետությունում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի, այդ թվում նաև այլ բնույթի տեղեկություններ։ Երկու դեպքերով էլ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել են քրեական գործեր համապատասխան հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործերը նախաքննության փուլում են»,- ասաց Աբազյանը։

Հայերեն English

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան