Life

Արեգակի վրա տեղի Է ունեցել երկու ուժեղ բռնկում

2 րոպեի ընթերցում

 Արեգակի վրա տեղի Է ունեցել երկու ուժեղ բռնկում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս հոկտեմբերի 27-ի գիշերն Արեգակի վրա գրանցվել Է C նվազագույն դասի երկու բռնկում. տեխնիկայի եւ մարդկանց առողջության վրա դրանք չեն արտացոլվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է Լեբեդեւի անվան Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող Սերգեյ Բոգաչեւը: «Այս տարի արեւի ակտիվության սկսվելու տարի Է՝ 11-ամյա աճի: Այն, որ աստիճանաբար բռնկումներ են սկսվելու, սպասվում Էր: Ցիկլի առաջին նախանշանակը տեղի Է ունեցել մայիսի 29-ին, երբ տեղի ունեցան բավականին խոշոր բռնկումներ: Դրանից հետո Արեգակը հանդարտվել Է եւ այժմ, կարծես, երկրորդ անգամ Է փորձում սկսել աճել. սկսվել են բռնկումներ: Հավանական Է, որ օրվա ընթացքում եւս մի շարք բռնկումներ տեղի կունենան Էլ ավելի մեծ հզորությամբ»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ Արեգակի վրա տեղի Է ունեցել երկու բռնկում, դրանցից մեկն ուժեղությամբ երրորդն Է այս տարի: Առկա Է աստղերի ակտիվության աճի միտում: Սակայն դրանք ռեկորդային բռնկումներ չեն, դրանք 10-100 անգամ ավելի թույլ են նրանցից, որոնք սպասվում են երեք-չորս տարի անց՝ արեգակնային ցիկլի հիմնական մասի ժամանակաշրջանում: «Իրականում այդ բռնկումները խոշոր են ընթացիկ տարվա ֆոնին, բայց այնպիսիք չեն, որոնք շարքից հանում են տեխնիկան կամ ազդում են մարդու առողջության վրա»,-ամփոփել Է Բոգաչեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում