Հասարակական

ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. պատասխանը չի ուշացել 

1 րոպեի ընթերցում

ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. պատասխանը չի ուշացել 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հոկտեմբերի 27-ի առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում