Հասարակական

Դավիթ Տոնոյանը այցելել է հակառակորդի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին

1 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանը այցելել է հակառակորդի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հոկտեմբերի 23-ին հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 23-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում հարավային ուղղությամբ հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել էր հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում