ՊԲ-ն ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսանյութ է հրապարակել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսանյութէ հրապարակել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեսանյութում ներկայացված է արցախա-ադրբեջանական ճակատային գծի հարավ- արևելյան հատվածում վարձկան ահաբեկիչների ներկայությունը։

ՊԲ-ն նշում է, որ վարձկան-ահաբեկիչները անկանոն և տարերային տեղաշարժեր են իրականացնում՝ հոգեմետ միջոցների ազդեցության տակ, ինչպես նաև նրանք չեն պահպանում մարտավարական տարրական կանոնները։

ՊԲ-ն ուշադրության է հրավիրում այն փաստին, որ ահաբեկիչները կրում են ադրբեջանական զինուժին ոչ հատուկ հանդերձանք, նրանք նաև բացարձակ անտարբեր են վիրավոր զինակիցների նկատմամբ։

ՊԲ-ն հայտնում է, որ երևացող բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների և կամավորականների կողմից։

Հայերեն Русский