Համաճարակաբանը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանն արձանագրում է, որ Հայաստանում վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդությունների դեպքերի աննախադեպ աճ է գրանցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համաճարակաբանն այս մասին ասաց հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում։

«Ամեն օր շուրջ 500 դեպքով ավել դեպք է գրանցվում նախորդ օրվա համեմատ։ Սա, իհարկե, մեր բոլորի վարքագծի հետևանքն է։ Դրա հետևանքով առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև, և տեղ չունենանք ծանր հիվանդների հոսպիտալացնելու համար։ Գիտեք, որ անընդհատ ընդլայնվում են ռեսուրսները, անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում։ Այսօր շուրջ 2000 հազար հիվանդ ունենք, որոնք հիվանդանոցներում են բուժվում, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ կարիք կա մարդկանց հոսպտիալացնելու, սակայն սպասում ենք, որ տեղ ազատվի այս կամ այն հիվանդանոցում»,- ասաց Պարոնյանը։

Համաճարակաբանը անհրաժեշտ է համարում անել ամեն ինչ՝ նվազեցնելու համար կորոնավիրուսային դեպքերի թվերը։ Պարոնյանը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները։

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 70836 դեպք, որոնցից 49787-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 բուժառու: Ընդհանուր առմամբ Հայաստանում արվել է 362293 թեստավորում:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից