Անկարայի պայմանները և Մոսկվայի մերժումները. Շահան Գանտահարյանի հոդվածը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը՝ Ադրբեջան զորքեր ուղարկելու առումով, լուսարձակներ է կենտրոնացնում պատերազմի շարժառիթների եւ նպատակների վրա։ Պարզ է դառնում, որ Անկարան ինչո՛ւ սկսեց պատերազմը, ինչպես է օգտագործում Ադրբեջանին եւ ինչ առաջադրանքներ է փորձում իրականացնել՝ հրահրելով արցախյան պատերազմը։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը ստանձնել է պարտականություն բացելու բոլոր փակագծերը։ Օքթայի ասածն ունի հիմնական երկու բաղադրիչային բովանդակություն։ Քաղաքական եւ ռազմական։ Առաջինը այն, որ որեւէ բանակցություն եւ պայմանավորվածություն չի կայանա առանց Անկարայի մասնակցության։ Երկրորդը, եթե ծրագրավորվում է ռուսական խաղաղապահ առաքելություն իրականցնելու մասին, ապա իրենց զորքերը պատրաստ են ռազմական գոտի մեկնելու, եթե Բաքուն դրա կարիքը զգա եւ դիմի։

Անկարայի մասնակցությունը արդեն պայմանականացվել է թե Բաքվի, եւ թե Անկարայի կողմից։ Կարգավորում չի լինելու առանց Թուրքիայի մասնակցության։ Այստեղ Ալիեւը պարզապես կրկնել է Անկարայի իր վարիչների ասածը։ Երկրորդը՝ շատ միամիտ է ձեւակերպվել.Անկարանզորքերկուղարկի,եթեԲաքունդիմի։Պարզ է, որԱնկարան կպատվիրի,Բաքունէլկդիմի,երբպահըգա։ Իսկ այդ պահը կորոշի Անկարան, նայած թե երբ Մոսկվան կսկսի գործնականացնել պատերազմական գոտի իր զորքերի ուղարկման գործընթացը։

Անկարայի արածը հակակշիռ քայլեր եւ հայտարարություններ են Ռուսաստանի նկատմամբ։ Մոսկվան միայնակ չի կարող ղեկավարել բանակցությունները, դրա համար էլ խառակողմ ձեւաչափն է առաջարկում Անկարան։ Հիմա էլ ասում է, որ միայնակ չի կարող երաշխավորել խաղաղությունը զորքեր ուղարկելով։

Այստեղ կա երանգային տարբրերություն։ Մոսկվան խոսում է խաղաղապահ առաքելության մասին եւ ասում, որ զորքերը կարող են տեղակայվել, եթե հակամարտող երկու կողմերը դրա համար դիմեն։ Անկարայի դեպքում դիմումը միակողմանի է, հետեւաբար ոչ թե խաղաղապահ առաքելության մասին է, այլ մի կողմի օժանդակության։ Խոսքը առաջին հայացքից ադրբեջանական զորքերի կողքին թուրքական բանակների մասնակցության մասին է, ինչն արդեն տարբեր ձեւաչափերով արվում է։ Ավելին՝ ադրբեջանական տարածքներում առաջադրվում է թուրքական ռազմակայաններ տեղադրել, այսինքն՝ ԹուրքիայիռազմականմուտքնապահովելՀարավայինԿովկաս կամ՝ ռուսական ռազմաքաղաքական տիրույթում մասնաբաժին վերցնել։

Ռազմաքաղաքական գործարքի այս առաջարկը դժվար թե ընդառաջվի Մոսկվայի կողմից։ Իրանը այս միտումից անհանգիստ լինելու պատճառներ ունի ոչ միայն իրեն սահմանամերձ շրջակայքը նոր ազդեցության զինվորական գոտիների վտանգը նկատելով, այլ նաեւ գործընթացից դուրս մնալով։ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը Անկարայի ձեռնարկած քայլերում գուցե տեսնեն ռուսական ռազմաքաղաքական տիրույթում հավանական ճեղքում եւ դրա համար էլզսպիչ քայլերի չգնան այս հանգրվանում։Վաշինգտոնը դեռ չի պարզել հանգուցալուծման իր ծրագիրը, որին ակնարկներ են եղել։

Այս հանգամանքները դիտարկելով նկատենք, որ ռազմաճակատում ստեղծվել է որոշակի ստատուս քվո.վերջինօրերիննկատելիառաջընթացներկամնահանջներչենգրանցվում՝ հակառակծանրմարտերին։

Շահան Գանտահարյան

Հայերեն Русский

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ՊԵԿ-ը մանրամասնել է ԵԱՏՄ շուկա արտահանելու համար թվային դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները

Համահայկական ձմեռային խաղերի շախմատի մրցաշարի հաղթողները Երևանից ու Աբովյանից են

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

ՄԻՊ-ը կարևորում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը

Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի

ՌԴ Պետդումայից հայտնում են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս