«Երևան իմ սեր» հիմնադրամը նոր ծրագիր է սկսել Արցախից տեղափոխված երեխաների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան իմ սեր» հիմնադրամն իր նոր նախաձեռնության շրջանակում հոգեբանական աջակցություն է տրամադրում Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հիմնադրամը տեղեկացնում է, որ ռազմական գործողությունների տարածքում գտնվող երեխաներն առավել խոցելի են ու անպաշտպան, ուստի նրանց հոգեբանական աջակցության ցուցաբերումն այս օրերին ավելի քան կարևոր է դառնում:

«Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, տեղեկացանք, որ Արցախից զգալի թվով երեխաներ են Հայաստան տեղափոխվում մայրերի կամ խնամակալների հետ: Անմիջապես փորձեցինք հասկանալ, թե ինչպես է հնարավոր լավագույնս օգտագործել մեր ռեսուրսներն ու օգտակար լինել նրանց: Հասկանալով, որ երեխաների մոտ կարող են լինել վախի, տագնապի զգացումներ, որոշեցինք հատուկ եռօրյա ծրագիր մշակել, որի շնորհիվ մեր մասնագետները՝ հոգեբանները, երաժշտական և արտթերապիստները կօգնեն երեխաներին դուրս գալու ընկճված վիճակից»,- նշում է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Հրայր Ղամբարյանը:

Ծրագրի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 9-ին: Առաջին փուլին մասնակցել է 4-16 տարեկան շուրջ 80 երեխա, որոնք բաժանվում են երեք տարիքային խմբերի:

Հրայր Ղամբարյանը ընդգծում է, որ ծրագրի իրականացման գործում իրենց աջակցում են նաև մեծ թվով կամավորներ: «Անհրաժեշտ է, որ հենց ամենասկզբից երեխաները ձերբազատվեն պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած սթրեսից, որպեսզի նրանց հետագա կյանքի վրա դա որևէ ազդեցություն, որևէ նստվածք չունենա»,- նշում է նա:

Թեպետ ծրագիրն ուղղված է եղել երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելուն, սակայն դրա առաջին օրերը ցույց են տվել, որ երեխաների ծնողները կամ խնամակալները ևս ունեն հոգեբանական աջակցության կարիք: Ելնելով դրա անհրաժեշտությունից, հիմնադրամի հոգեբանները աշխատանքներ են տանում նաև երեխաների ծնողների հետ:

«Երևան իմ սեր» հիմնադրամը երեխաների համար կազմակերպել է նաև երաժշտական ու թատերական միջոցառումներ: Ծրագրի հեղինակները նշում են, որ հիմնադրամի դռները բաց են պատերազմական գործողությունների հետևանքով հոգեբանական աջակցության կարիք ունեցող բոլոր երեխաների համար:

Հայերեն Русский

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի