ԼՂ-ում էսկալացիան թուլացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից. Պոմպեո

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի թուլացման համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն կողմերից որևէ մեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պոմպեոն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:

«Բարդ իրավիճակ է, ինչպես գետնի վրա, այնպես էլ դիվանագիտական դաշտում: Մեր դիրքորոշումը, ինչպես և յուրաքանչյուր եվրոպական երկրի դիրքորոշում, մնում է այն, որ այս հակամարտության դադարեցման և էսկալացիայի թուլացման համար որևէ այլ երկիր պետք է հեռու մնա այս հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն որևէ կողմին և որևէ ազդեցություն»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ դիվանագիտական լուծումը պետք է ձեռք բերվի: Դա պետք է լինի ոչ միայն ԱՄՆ-ի լավագույն ցանկությունն ու հետաքրքրությունը, այլ յուրաքանչյուրի:

Նա նշել է, որ այդ հարցով ուրբաթ կխոսի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:

Հայերեն العربية English Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը