Life

«Ղարաբաղը մերն է». Սիլվա Հակոբյանը և Կարապետյանները նոր երգ են ներկայացրել

1 րոպեի ընթերցում

«Ղարաբաղը մերն է». Սիլվա Հակոբյանը և Կարապետյանները նոր երգ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Հայաստանի համար այս դժվար օրերին ստեղծագործողները զինվորներին և հասարակությանը ոգևորում են ոչ միայն մարդասիրական օգնությամբ, այլև նոր ստեղծագործություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիլվա Հակոբյանն ու Կարապետյանները որոշել են բարձրացնել բոլորի ռազմահայրենասիրական ոգին «Ղարաբաղը մերն է» երգով, որն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, դուդուկ, զուռնա է նվագում Գևորգ Կարապետյանը, դհոլահարներն են Կարո և Էդգար Կարապետյանները, հարվածային գործիքներ է նվագում Հովհաննես Աթաբեկյանը, ստեղծաշարային գործիքներ՝ Նարեկ Գեղամյանն ու Արմեն Սահակյանը, կոպալ (դհոլ) է նվագում Արման Սիմոնյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում