ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի մասին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երեկ Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման խոցած անօդաչուն թուրքականBayraktar TB2 մարտական ԱԹՍ էր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,- գրել է նա:
Ավելի վաղ«Արմենպրես»-ը, համադրելով տեսանյութում առկա տվյալները, արդեն ֆիքսել էր, որ խոցված ԱԹՍ-ն հենց թուրքականBayraktar TB2 է: