Միջազգային կառույցները ողջ եղելությունը պետք է արձանագրեն ֆիզիկապես լինելով Արցախում. Արման Թաթոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Թաթոյանի խոսքով՝ միջազգային կառույցները ողջ եղելությունը պետք է արձանագրեն ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն:

«Ժամանակն է ապացուցելու, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվող՝ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է ու պատրանք, այլ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք: Ժամանակն է ապացուցելու, որ երեխայի երջանիկ մանկության իրավունքը, իր երեխային խաղաղ երկնքի տակ դաստիարակելու մոր իրավունքը կամ կյանքն արժանապատիվ վայելելու տատիկ-պապիկների իրավունքը դեռ որևէ մեկը չի վերացրել. որևէ քաղաքական պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա և վերջ»,- ասված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

Հայերեն English Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն