ՊՆ-ն հերքում է ՀՀ կողմից Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարարությունըհերքում է Հայաստանի կողմից Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն», - գրել է Ստեփանյանը։