Քաղաքականություն

Շտեֆեն Կոյտերը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառելու անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Շտեֆեն Կոյտերը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագի պատգամավորՇտեֆեն Կոյտերը ընդգծում է, որ Արցախում նոր ցեղասպանություն է հասունանում` թուրք-ադրբեջանական զինված ուժերը փորձում են բնաջնջել Արցախի բնակչությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոյտերը այս մասին ասաց Արցախում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը լոկալ համարտություն չէ, այլ մեծ պատերազմ: Մենք փորձում ենք որևէ լուծում գտնել Արցախի համար: Բազմաթիվ մարդիկ դեռ պետք է հասկանան, թե ինչ է կատարվում: Մենք մեր աչքերով տեսել ենք, թե ինչպես են հրթիռակոծվել շենքերը և միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր են կիրառվել»,- ասաց Կոյտերը:

Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է գիտակցի, թե ինչ է իրականում կատարվում Լեռնային Ղարաբաղում և դրա դեմ սկսի քայլեր ձեռնարկել:

«Դատապարտում ենք այս ռազմական ագրեսիան և այն պետք է անհապաղ դադարեցվի: Այս առումով գտնում ենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն»,- եզրափակեց Շտեֆեն Կոյտերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում