Բազմաթիվ իսրայելցիներ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ բողոքի երթ են անցկացրել
1 րոպեի ընթերցում
![Բազմաթիվ իսրայելցիներ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ բողոքի երթ են անցկացրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031907.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ իսրայելցիներ ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Քնեսեթի շենք՝ ի նշան բողոքի ԼՂ հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ երթի մասնակիցները Երուսաղեմ են շարժվել Հայաստանի պետական դրոշի գույներով ներկված ավտոմեքենաների երկար շարասյունով:
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Իսրայելի կողմից անօդաչու թռչող սարքերի վաճառքն Ադրբեջանին ու դրանց կիրառումը ԼՂ հակամարտության գոտում արժանացել է միջազգային քննադատության:
«Փաստորեն, հիմա դրա մասին կարծիք են հայտնում նաև իսրայելցիները»,- եզրակացրել է The Jerusalem Post-ը: